Հաշվարկվել է 4.6 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի հունվարի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 13 դեպք, որից 9 դեպքով հաշվարկվել է 4.608.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 13 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 4.608.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4–ով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 հաճարենի, 49 բոխի, 3 բալենի, 4 կաղնի, 1 ձիակասկ) հաշվարկվել է 1.036.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (8,7 խմ վառելափայտ, 0,5 խմ թափուկ վառելափայտ)՝ 306.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (7,4 խմ վառելափայտ) հաշվարկվել է 253.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Ապօրինի ծառահատման (23 հաճարենի, 18 բոխի, 2 թխկի, 2 ուռի, 1 թեղի) և փայտանյութի ապօրինի տեղափոխման (1 խմ թափուկ վառելափայտ, 3 խմ վառելափայտ) 1 դեպքով հաշվարկվել է 3.012.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Գեղարքունիք՝ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 310.000 ՀՀ դրամ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...