Հասարակություն

Գրիպի համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել. Արայիկ Հարությունյան

Գրիպի համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  ֆեյսբուքյան իր  էջում կիսվել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառմամբ և դրան կից գրել. «Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք…

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  ֆեյսբուքյան իր  էջում կիսվել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառմամբ և դրան կից գրել. 

«Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք հաղորդագրություններ, որոնցում մեր քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում, հատկապես՝ դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ:
Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: Ես այսօր անձամբ եմ եղել երկու դպրոցում, ուր, այո, եղել են դասարաններ ցածր հաճախելիությամբ, սակայն եղել են դասարաններ, ընդ որում՝ մեծամասամբ, որտեղ բացակայությունները չեն գերազանցել 10 տոկոսը:

Երեկ նամակով դիմել եմ նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար:

Մենք մշտապես կապ ենք պահում առողջապահական գերատեսչության հետ, և համաճարակային ֆոնի փոփոխության դեպքում լրացուցիչ կհաղորդենք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկենք միջոցներ:

Ստորև՝ Արսեն Թորոսյանի գրառումն է այս թեմայով»,-գրել է նախարարը:

 

 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250