Եկել եմ ֆիքսենք ամենաառանցքային բանը և կորեմ․ Վիլեն Գաբրիելյան

Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բարև Ձեզ, ես ահռելի տեղեկատվության հոսքի պատճառով շատ զբաղված եմ, բայց եկել եմ ֆիքսենք ամենաառանցքային բանը և կորեմ:

 

Խնդիրը հետևյալն ա, երբ ասում եմ, որ պետք ա մտածել հակահամակարգային, այն է համակարգի հաստատված և կարծրատիպապած ստանդարտից դուրս, որը մեզ տարիներ շարունակ և հիմա էլ ուզում են հրամցնեն: Հարգարժան իրավաբաններ/քաղաքական գործիչ/լուրջ տղերքը ասում են, որ ես հակահամակարգային քաղակտիվիզմի տակ մնացած մտածելակերպով եմ(ինչի համար ի դեպ, ես շատ ուրախ եմ), ասում են նաև, որ այդպես չի կարելի, քանզի հարցը ունի իրավական կողմ այն է իրավունքի դաշտում և քաղաքական կողմ, ըստ այդմ տվյալ խնդիրը պետք է քննարկել երկու հարթությունում առանձին:

 

Եվ հենց այստեղ է կայանում հիմնական տռյուկը կամ միամտաբար խաբկանքը կամ միտումնավոր մոլորվածության մեջ քցելը, ես անգամ կասեի ֆոկուսը, որը մեր հետ միշտ ուզում են խաղալ այս կամ այն ոլորտի դիպլոմավորված մասնագետները, քաղաքականությունից ու քաղաքական գործընթացներից ամենինչ հասկացող լուրջ դեմքերը:

Հարգելիներ և ոչ այդքան հարգելիներ, եկել եմ ձեզ հիասթափեցնեմ և մատնանշեմ ձեր հիմնական սխալը:

Խնդիրը պետք է քննարկել ոչ թե միայն մեկ հարթությունում կամ երկու հարթությունում առանձին առանին, այլ երկու հարթությունում զուգահեռ, բայց հիմք ընդունելով քաղաքական պատվերի ասպեկտը: Որովետև դուք չեք հասկացել մի պարզ ճշմարտություն, որ քաղաքական գործընթացի այդ թվում միջազգային հարաբերությունների շարժիչ ուժը՝ իրավունքն է, իրավունքի ձևակերպման միակ լիազորը՝ ժողովուրդն է: Կառավարող ուժը նախաձեռնում է հանրաքվե, որպեսզի ժողովուրդն տալով իր քաղաքական պատվերը կառավարող ուժին, իր իրավունքի ուժով նրան պատվիրակի այս պրոցեսը առաջ տանելու կամ չպատվիրակի: Եվ ըստ այդմ պարզ կդառնա, արդյոք ժողովուրդը տալիս է իրավունք ձեզ մասնագետներին ստորակետ առ ստորակետ իրավական հստակ ձևակերպումներով ձևակերպել այդ իրավունքը թե ոչ:

Ուստի հասկացեք, որ դուք որոշողը չեք, դուք/մենք ուղղակի ժողովրդի կամքով ձևակերպված և ձեզ/մեզ պարտադրված/պատվիրակած իրավունքով գրիչով թղթի վրա գրողն ենք և գրվածը կատարողն ենք:

Եվ ուրեմն արձանագրենք հիմնական փաստարկը, ցանկացած առանցքային հարցում ինչպիսին էլ այդ հարցը լինի ձևաչափը հետևյալն է՝ ձևակերպում ես իրավունք և տանում ես պրոցեսը առաջ:


Եվ որևէ մեկը աշխարհում չի կարող հակափաստարկ բերել այս երկաթյա փաստարկին, քանզի բոլոր լուրջ դերակատարներն են գիտակցում բոլոր դժվար հարցերի պատասխան հանդիսացող այս պարզ ճշմարտությունը, որ՝ ոչ թե ուժն է ծնում իրավունք, այլ գիտակցված իրավունքն է ծնում ուժ:

հ.գ. Վստահ եղեք, որ ժամանակի հետ, սա ի վերջո գիտակցելու են այլ ավելի լայն զանգվածները, և բարձր ամբիոներից գիտունիկի լուրջ դեմքով ձեր "համակարգային" թեորետիկ ելույթները կդառնան առ ոչինչ:

հ.գ.գ. Առայժմս, իմ ձայնը դեռ կլսեք

Շնորհակալություն ուշադրության համար»։

Քաղաքականություն

Պատահարներ