Անկած ուղտը տուբերկուլոզ է ունեցել, այն անցնում է նաև մարդուն․ Կենդանաբանական այգին փակ է
Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է «զոնոզ» տուբերկուլոզ, որն ընդհանուր է մարդու և կենդանու համար։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:
«Ըստ պաշտոնական տվյալների՝ Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է «զոնոզ» տուբերկուլոզ, որն ընդհանուր է մարդու և կենդանու համար, և այգին փակվել է պրոֆիլակտիկ աշխատանքների համար, սակայն այս խնդիրը ես հնչեցրել եմ 1,5 տարի առաջ, այգում գործում է ստացիոնար տոբերկուլոզի օջախ, այգում չեն կատարվել աշխատանքներ այգու այցելուներին և կենդանիներին պաշտպանելու համար։ 1,5 տարի առաջ երկսմբականի կենդանիներ վարակվեցին տուբերկուլոզով, որոշները քնեցվեցին։ Ես շեշտել էի, որ պետք է մոնիտորինգ անցկացվի թռչունների շրջանում, քանի որ չի բացառվում, որ այդ կենդանիները վարակված էին թռչունների տիպով։
Այսօր ունենք արդեն ուղտի անկում, ընդ որում երկրորդ ուղտը, որ պահվել է նույն ազատավանդակում չի քնեցվել, ինչը պարտադիր է։ Այդ վանդակում նաև մեկսմբականի կենդանի է պահվել, նրանք պոտենցիալ ռիսկ են պարունակում»,-նշեց Գրիգորյանը, ապա նշեց, որ 6 օր հանցավոր անգործություն է ցուցաբերվել։
«Տոբերկուլոզը հայտնաբերվել է 30-ին, հաստատվել է 31-ին, սակայն 6 օր մեր քաղաքացիները այցելել են իրենց երեխաների հետ այգի, իսկ ցանկացած հազի ժամանակ մոտ 12-17 միլիոն բակտերիա ուղտերը և խոշոր եղջերավորները 3-5 մետր հեռավորության վրա դուրս են արտանետում, որը մարդկանց վարակման աղբյուր կարող է լինել։ Ուղտերի մոտ հայտնաբերվել է «մարդու տուբերկուլոզ» տեսակը, որով ոչ միայն մարդն է կենդանուց վարակվում, այլև կենդանին՝ մարդուց։ 6 օր ցուցաբերվել է հանցավոր անգործություն, մարդկանց ենթարկելով տուբերկուլոզի վարակման ռիսկի»,-ասել է Գրիգոր Գրիգորյանը և վերջին օրերին կենդանաբանական այգի այցելած քաղաքացիներին խորհուրդ տվել դիմել բժշկի՝ տուբերկուլոզի թեստ անցնելու։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...