Ալավերդիում 82-ամյա կնոջը մահացու վրաերթի են ենթարկել
Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ աջ ուսահոդի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է բերվել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 3-րդ թաղամասի բնակիչ, 82-ամյա Նինա Ա.-ն, ով, ըստ նրա տղայի ՝ Վարուժան Ն.-ի հայտնած տեղեկությունների՝ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ավագ օպերլիազոր Վ. Պարանյանը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Նինա Ա.-ն նույն օրը իրենց շենքի բակում, ժամը 18:30-ի սահմաններում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 60-ամյա Գագիկ Շահնազարյանի վարած Nissan Murano մակնիշի 34 ՏQ 634 համարանիշի ավտոմեքենայի կողմից ու ոստիկանության Թումանյանի բաժին հրավիրված Գ. Շահնազարյանը խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:
Ժամը 21:15-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հերթական ահազանգն է ստացվել, որ Նինա Ա.-ն հիվանդանոցում ժամը 20:55-ի սահմաններում մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շահնազարյանը ստորագրությամբ բաց է թողնվել, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Շահնազարյանը աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում՝ որպես արտաքին կապերի բաժնի պետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...