Փրկարարները մարել են խոշոր հրդեհները
Փետրվարի 6-ին, ժամը 21:01-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Նույն օրը ժամը 15:03-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են տան հետնամասում գտնվող անասնագոմի վրա կուտակած անասնակեր և հարակից տարածքում՝ չոր եղեգ:
Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ջրատարը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, մարվել՝ 17:30-ին:
Այրվել են 450 հակ կուտակած անասնակեր և 2 հա տարածքում՝ եղեգնուտ: