Մահացել է չինացի բժիշկն, ով առաջինն է տեղեկացել կորոնավիրուսի բռնկման մասին
Կորոնավիրուսից մահացել է չինական Ուուհան քաղաքի բժիշկ Լի Վենլիանը, ով առաջինն էր փորձում զգուշացնել կորոնավիրուսի բռնկման մասին: Բժիշկը, սակայն , մեղադրվել է կեղծ լուրեր տարածելու և հասարակական կարգը խանգարելու մեջ:
Նշվում է, որ դեկտեմբերի 30-ին բժիշկը զննել է հիվանդների բժշկական տվյալները, ում վիճակը զարմանալիորեն նման է եղել SARS-CoV-ին: Լին որոշել է WeChat սոցիալական ցանցերի խմբում գրել իր գործընկերներին, որ հաստատվել են SARS վարակի յոթ դեպք:
Այն բանից հետո, երբ բժիշկը հրապարակել է այդ տեղեկատվությունը, ոստիկանությունը նրան զգուշացրել է, կեղծ լուրեր է տարածում ու մարդկանց խուճապի մատնում: Ինքը բժիշկը կորոնավիրուսով վարակվել է հունվարի 10-ին: Նրա մոտ առաջացել է վիրուսին բնորոշ ախտանշաններ: Նրա ծնողները ևս նույն նախանշաններով հոսպիտալացվել էին:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...