«Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում վթար է տեղի ունեցել
Փետրվարի 5-ին, ժամը 22:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Opel Corsa (վարորդ՝ Համլետ Ա.) և BMW (վարորդ՝ Կարեն Ջ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ՎԱԶ 3110 և Mercedes C մակնիշների ավտոմեքենաներին:
Համլետ Ա.-ն հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են Opel Corsa մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: