«Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել. Armtimes.com
«Հոկտեմբերի 27-ի» գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել:
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի միջնորդությունը, որով վերջինս խնդրել էր անջատված գործով քննչական խումբ ստեղծել:
Վերջինիս փոխանցմամբ՝ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ նախատեսվում է ԱԱԾ քննչական խմբում ներգրավել նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչների:
Ինչ վերաբերում է Բախշյանի մյուս միջնորդությանը, որով վերջինս խնդրում էր քրեական գործը փոխանցել քննչական այլ ենթակայության՝ ԱԱԾ-ից հանձնելով ՀՔԾ-ին, այն մերժվել է.
«Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ վարույթի իրականացումն ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին: Համաձայն բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգի՝ բացարկ կարող է հայտնել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին, մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել»,- հայտնել է Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ Անահիտ Բախշյանը դեկտեմբերի 18-ին դիմել էր գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...