Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործը դատախազություն է ուղարկվել
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով երկրորդ անգամ նախաքննության ավարտ է հայտարարվել, գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու: Այս մասին 24News-ին հայտնում է հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...