Շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել Առաքել Մոսվսիսյանի որդուն

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հորությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար: 

Դավիթ Մովսիսյանը Աժ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:

 

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարություն  էր տարածել, ըստ որի  Ավագյանի մահվան առթիվ հարուցված քրգործի շրջանակում ձերբակալվել են նրա երեք համածառայակիցները՝ Խաչիկ Գասպարյանը, Սպարտակ Ավետիսյանը և Դավիթ Մովսիսյանը զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում։