Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպան
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդին՝ Դավիթ Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանը։
Նա ասաց, որ Առաջին ատյանի դատարան բողոքարկել էին Դավիթ Մովսիսյանին ձերբակալելու որոշման դեմ․ «Քանի որ Քննչական կոմիտեն արդեն նաեւ կալանավորման միջնորդություն է ներկայացրել, դատարանը 2 միջնորդությունները միասին կքննի»։
Պաշտպանն ասաց, որ միջնորդությունները քննվում են երեկվանից, հիմա դատարանը խորհրդակցական սենյակում է։
Նշենք, որ քիչ առաջ ՔԿ-ն հայտնեց, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...