Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդին կացնահարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է

Օրերս «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին հաղորդում ստացվեց, որ «պատռված արնահոսող վերք, գանգի բաց կոտրվածք` հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի…

Օրերս «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին հաղորդում ստացվեց, որ «պատռված արնահոսող վերք, գանգի բաց կոտրվածք` հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։


Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդին կացնով մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա մի տղամարդ։

 

Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։

 

Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք կացինը հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։

Կատարվում է քննություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250