ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել է դիվանագիտական ներկայացուցչությանը պատկանող «Մերսեդեսից» կատարված գողությունը
Փետրվարի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Թումանյան փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Վարորդից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ են իրականացրել։
ժամերի ընթացքում հայտնի է դարձել կասկածվողի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երևանի բնակիչ, 22-ամյա երիտասարդը լուսադեմին Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել են նաև դեսպանի մեքենայից գողացված հայելիները։
Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր․ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, ճանապարհին առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՀՐԱՏԱՊ․ EXCLUSIVE. ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅԻ ՆԵՐՍԻՑ․ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
Auroranews-ը ներկայացնում է առաջին կադրերը Էրեբունի պլազայի ներսից։ Կադրերում երևում է, թե ավտոմատավորը ինչպես է զենքը վ...
ՈՒՂԻՂ. Մահացած զինծառայողի հարազատները գալիս են Երևան. նրանք փակել են Արմավիր - Երևան մայրուղին
Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպան...