Գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խտրական գնման գործընթացների բացառման, մրցակցային իրավահարաբերությունների ապահովման արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։
ՀՀ ոստիկանության կողմից Ծառայությանը տրամադրված տեղեկատվության համաձայն վերոնշյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ խնայողությունները կազմել են՝
- 2020 թվականի համար միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների նկատմամբ՝ 956,272 (ինը հարյուր հիսունվեց միլիոն երկու հարյուր յոթանասուն երկու) հազար ՀՀ դրամ,
-2020 թվականի համար նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում հայտերով ներկայացված նախահաշվային գների նկատմամբ՝ 505,132 (հինգ հարյուր հինգ միլիոն հարյուր երեսուներկու) հազար ՀՀ դրամ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունում խնայողություններն ունեն ավելանալու միտում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
19-ամյա զինվորի դին ի նշան բողոքի Երևան տեղափոխելու ժամանակ 62-ամյա տղամարդը մահացել է
Երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Երբ կաս...