19-ամյա զինվորի դին ի նշան բողոքի Երևան տեղափոխելու ժամանակ 62-ամյա տղամարդը մահացել է
Երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Երբ կասկածելի հանգամանքներում Արցախի պաշտպանության բանակում մահացած, Հայթաղ գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները՝ ի նշան բողոքի, ակցիա էին իրականացնում, զինվորի դին ոտքով տեղափոխում էին Երևան, այդ ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
Ինչպես հայտնում է աղբյուրը, ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Էջմիածնի բժշկական կենտրոնից և հայտնել են, որ բողոքի ակցիայի ժամանակ Հայթաղ գյուղի բնակիչ՝ 62-այա Մ. Աբելյանի ինքնազգացողությունը վատացել է, ու մինչ կժամանեին գյուղ, նա մահացել է։
Aurora News-ին հաջողվել է պարզել, որ մահացած տղամարդը մահացածի դագաղը տանող տղամարդկանցից մեկն է եղել: Ճանապարհին նրա ինքնազգացողությունը վատացել է, նա ծնկի է եկել և սրտի կաթվածից մահացել: Հայթաղ գյուղի բնակիչ՝ 62-այա Մ. Աբելյանը զոհված զինծառայողի համագյուղացին է եղել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...