Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ ընդգծելով դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կամավորության սկզբունքի պահպանումը: Նա կոչ է արել թուլացնել լարվածությունն ու խնդիրը կարգավորել զսպվածության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
«Որպես շարունակություն 2019թ․ հոկտեմբերի 29-ի իմ հայտարարության՝ ես մտահոգված եմ մնում Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ բաց հակամարտությամբ։ Կիսում եմ այս առումով ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները։ Ցանկանում եմ կրկին անդրադառնալ այն առաջարկություններին, որ արվել են Վենետիկի հանձնաժողովի տեսակետում, որը հրապարակվել է 2019թ․ հոկտեմբերին առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու սխեման պետք է իսկապես լինի կամավոր և բացառի որևէ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, և պիտի իրականացվի այնպես, որ ազդեցություն չունենա առկա գործերի արդյունքի վրա։ Վերջին շրջանի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այդ չափանիշներին և չեն կարող օժանդակել լարվածության թուլացմանը։
Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են կառուցակարգային զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք՝ պետական հաստատությունների միջև։
Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և թուլացնել լարվածությունը այդ մտահոգիչ իրավիճակում՝ Հայաստանի սահմանադրության բնականոն գործողությունն ապահովելու համար»,- նշել է Բուքիքիոն:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...