«Ժողովուրդ»․ Նարեկ Սարգսյանն ու նրա առևանգված «զոհը» ԱԱԾ-ում հանդիպել են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը բավականին ակտիվ կերպով սկսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի, նույն իր՝ Ֆրանկլին Գոնսալեսի մասով քննչական գործողությունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս առերեսում է կազմակերպել Նարեկ Սարգսյանի եւ առեւանգված անձի՝ Արամի միջեւ:
Նախ՝ առաջին խոսքը տրվել է Նարեկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձին` Արամին, եւ խնդրել են պատմել, թե ինչ է կատարվել իր հետ, ու կոնկրետ ինչ է արել Նարեկ Սարգսյանը: Եւ, ահա, Արամը սկսել է պատմել, որ ցանկացել է ակումբ բացել, որ իրեն չեն թողել, ծեծել են եւ գազայրիչով վառել մարմնի տարբեր մասերը` պատճառելով վնասվածքներ, եւ այլ մանրամասներ:
Նախաքննական մարմինը բավականին երկար ժամանակ լսել է նրան եւ հայտարարել, որ այսքանով առերեսման համար սահմանված ժամկետը լրացել է, եւ մեկ այլ օր կրկին առերեսում կնշանակվի, եւ այդ օրը կլսեն նաեւ Նարեկ Սարգսյանին: Նշենք, որ մեզ հասած լուրերի համաձայն՝ Նարեկ Սարգսյանը, առերեսման ժամանակ լսելով իր մասին արվող հայտարարությունները, որեւէ բառ չի ասել:
Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք եւս. այս նույն քրեական գործի շրջանակներում Նարեկ Սարգսյանի երեք թիկնապահները այժմ կանգնած են դատարանի առաջ, որոնք մասնակից են եղել առեւանգմանն ու բռնությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...