Չեխ ծրագրավորողները անվճար կայք են ստեղծել, որի վրա նախարարը ցանկացել է ծախսել 16 միլիոն եվրո. վերջինս հեռացվել է

Հանգստյան օրերին չեխ ծրագրավորողները անվճար կայք են ստեղծել, որի վրա նախարարը ցանկացել է ծախսել 16 միլիոն եվրո: Կամավորները պետպատվերը համարել են «անօգուտ» և պարզապես ծառայությունը նվիրել են կառավարությանը ՝ մատնանշելով չարդարացված ծախսերը: 

 

Չեխ ծրագրավորողների մի խումբ պատրաստել և կառավարությանն է նվիրել պետական ծառայություն, որի պատվերը ստացել է մեկ այլ ընկերության կողմից: Մշակողները դա արել են՝ ի նշան բողոքի տրանսպորտի նախարարության «շռայլությունների». Իրենց կարծիքով, պաշտոնյաները կնքել են անհիմն բարձր գնով պայմանագիր: Այս պատմությունը հասել է Չեխիայի վարչապետին, և նա աշխատանքից հեռացրել է տրանսպորտի նախարարին:

 

Ամեն ինչ սկսվեց վճարովի մայրուղիներում վարելու էլեկտրոնային թույլտվությունների ստացման ծրագրի ստեղծման համար հայտարարված մրցույթից: Մոտ 16 միլիոն եվրո էր նախատեսված առցանց խանութի ստեղծման և iOS ու Android ծրագրորի համար: Կայքի զարգացման և աջակցության համար չորս տարվա պայմանագիր է կնքվել կապալառուի Asseco Central Europe-ի հետ. Բաց մրցույթ չի եղել: 

 

Կառավարության այդպիսի պատվերը վրդովմունք է հարուցել Չեխիայի ՏՏ համայնքում: Actum Digital- ի սեփականատերը ՝ Տոմաշ Վոնդրասեկը, մրցույթը անվանել է «աբսուրդ» և հավելել, որ ցանկության դեպքում նույն աշխատանքը կարող է կատարվել մի քանի օրում: «Ես ուզում եմ, որ ոչ ոք մեր ընդհանուր միջոցների հետ այդպես չվարվի, ինչպես հիմա է պետությունն է անում»,- ասել է ծրագրավորողը: 
 

Վոնդրաչեկը տեղացի բոլոր ծրագրավորողներին կոչ է արել համախմբվել և անցկացնել հաքաթոն ՝ պետական պատվերից ծառայության անալոգիա ստեղծելու համար: Նրանք պլանավորել էին ամեն ինչ անել մեկ շաբաթվա ընթացքում Պրահայի Actum Digital գրասենյակում, այնուհետև պարզապես այն փոխանցել Չեխիայի կառավարությանը՝ որպես նվեր և օրինակ, թե ինչպես են ծախսվում քաղաքացիների հարկերից առաջացած գումարները: 

 

Հունվարի 24-ին Վոնդրաչեկի գրասենյակում #Znamkamarada հաքաթոնում հավաքվել է 60 մարդ, ովքեր սկսել են աշխատել: Կիրակի երեկոյան նրանք կազմել են fairznamka.cz, պլատֆորմը և այն նվիրել պետությանը, որը բավարարում էր16 միլիոն եվրոյի դիմաց նախատեսված բոլոր պահանջները: 

Հաքաթոնի ժամանակ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը գնացել էր հետևելու ծրագրավորողների աշխատանքին: «Կարծում եմ, որ քաղաքական գործիչները պարզապես ցնցված են կատարվածից», - լրագրողներին ասել է Վոնդրաչեկը: 

 

Արդեն երկուշաբթի, հունվարի 27-ին, կայքը փորձարկման ռեժիմով սկսեց աշխատել: Կառավարությունը առաջարկում էր վճարել ծրագրավորողներին, սակայն հետագայում ընդունել է նվերը: Պատմության մեջ նման բարձր գումարով պետխատվերի համար տրանսպորտի նախարար Վլադիմիր Կրեմլիկը աշխատանքից հեռացվել է: 

Պատահարներ