Վրաստանը նույնպես դադարեցրեց չվերթները դեպի Չինաստան
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով՝ Վրաստանում Չինաստանից միջազգային չվերթները դադարեցվել են ընթացիկ տարվա հունվարի 28-ից մինչև ձմռան սեզոնի ավարտը` 2020 թվականի մարտի 29-ը, հայտնում է 1tv.ge-ն:
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու և հնարավոր տարածման դեպքում արդյունավետ արձագանքելու նպատակով, Վրաստանի կառավարությունը հրապարակել է համապատասխան հրամանը և գործողությունների պլանը:
Հրամանագրի համաձայն, յուրաքանչյուր գերատեսչության, ըստ իրավասության, հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ: Միջոցառումները համակարգում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters...
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հունվարի 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի...
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում՝Հունվարի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զ...
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի Մանիսա նահանգում հունվարի 28–ին՝ տեղի ժամանակով 14։26–ին, 4,8 մ...