ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «Բենզինի» և «Դիզելային վառելիքի» ուսումնասիրության արդյունքները
Հրապարակվել են ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ինչպես հայտնեցին ՏՄՊՊՀ-ից, ուսումնասիրությունը նպատակ ուներ ստանալ այս ապրանքային շուկաների մրցակցային վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը դիտարկված ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչնդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։
Մասնավորապես ուսումնասիրվել են իրավական կարգավորման դաշտը, սահմանված պահանջները և հնարավոր խոչընդոտները, շուկայի կառուցվածքը և գնային քաղաքականությունը: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների մասնակիցների կազմը ենթարկվել է փոփոխության, մասնավորապես՝ 2017 թվականին «Բենզին» ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել թվով 4 տնտեսվարող, 2018 թվականին տնտեսվարողների թիվն ավելացել է երկուսով: 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմել է 5, դրանք են՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Մաքս Պետրոլ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Պլատինում օյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Սիփիէս օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Ինչ վերաբերում է «Դիզելային վառելիք» ապրանքային շուկային, ապա 2017 և 2018 թվականների ընթացքում այս ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել թվով 6 տնտեսվարող սուբյեկտ։ 2019 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այս ապրանքային շուկայում տնտեսվարողների թիվն էականորեն ավելացել է և կազմում է 18: Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքէջում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...