Դեսպնությունը կապի մեջ է օդանավակայանի հետ, պարզելու մանրամասները. Նաղդալյանը` Միլան-Երևան չվերթի միջադեպի մասին
Դեռ երեկ հայտնել ենք, որ Ryanair ավիաընկերության հունվարի 28-ին կայացած Միլան-Երևան չվերթից տուժած ուղևորների թիվը մոտ 5 տասնյակ է, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հատնեց, որ դեսպնությունը կապի մեջ է օդանավակայանի հետ, պարզելու միջադեպի մանրամասները և թե ինչ իրադրություն է տեղում։
Լրատվամիջոցի հարցին՝ տուժած ուղևորները դեռևս գտնվում են Միլանում՝ Նաղդալյանը նշեց, որ այդ մասով դեռևս տեղեկություններ չկան։
Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ երեկ ինքը եղել է Երևան-Միլան օդանավում որպես ուղևոր, որը մեկնում էր Բերգամոյի օդանավակայանից Երևան։
«Իտալիայի ժամանակով ժամը 6-ին պետք է մեկնեինք, check-in-ը սկսվեց թռիչքից ընդամենը 2 ժամ առաջ, մինչդեռ 100-ից ավելի ուղևորների սպասարկում էր միայն մեկ պատուհան: Անկազմակերպ մի վիճակ էր, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ, որ մեկ պատուհանը կարողանա սպասարկել 100-ից ավելի ուղևորի: 2 ժամը 120 րոպե է, իսկ Gate-ը փակվում է 40 րոպե առաջ, այսինքն ուղևորն ունեցել է ընդամենը 80 րոպե, որ Check-in լինի, ինչն անհնար է ուղղակի:
Արդեն այդ ժամանակ երևում էր, որ այս թռիչքը դատապարտված է ունենալ լուրջ խնդիրներ և այդպես էլ եղավ: Ես անձամբ հասցրեցի մուտք գործել օդանավ և երբ օդանավում էինք, պարզվեց, որ մոտ 40 ուղևոր չի կարողացել մուտք գործել օդանավ: Կային ուղևորներ, որոնք օդանավակայան էին եկել թռիչքից 4 ժամ առաջ, երկու ժամ սպասել էին, հերթ էին կանգնել, բայց Check-in-ի ժամանակ չէին կարողացել հասցնել»,-ասաց նա:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...