«Ճվճվ Արոյի» որդին դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդուն՝ Սարգիս Վարդանյանին. նա դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման։
Այսօր՝ հունվարի 29-ին, NEWS.am-ին հայտնեց Վարդանյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը։
Սարգիս Վարդանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով։
Խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ:
Նշենք, որ Սարգիս Վարդանյանը մեղադրվում էր ճանապարհային ոստիկանության 2 ծառայողների մահվան ելքով վթարի եւ պատահարի վայրից հեռանալու համար։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղեւորով երթեւեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ գերազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը եւ հեռացել: Վթարի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին եւ ուղեւոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...