Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջանում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առկա խնդիրներին վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը մեկ անգամ եւս կարեւորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում եւ ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացում անվերապահորեն պետք է հետեւեն բնապահպանական նորմերին: Նախագահը նշել է, որ այդ հարցերը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում, եւ թերությունների ծագման դեպքում կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք շտկելու ուղղությամբ:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...