Թրամփն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում բռնության դադարեցման հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լիբիայում հրադադարը, նաև՝ Սիրիայում բռնության դադարեցման անհրաժեշտությունը: Այս մասին Twitter-յան իր էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը:
«Այսօր Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների առաջնորդները քննարկել են Լիբիայում օտարերկրյա միջամտության վերացման անհրաժեշտությունը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Առաջնորդները համաձայնվել են, որ Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացվող բռնության գործողությունները պետք է դադարեցվեն»,- նշել է նա:
«Նախագահ Թրամփը նաև ընդգծել է Թուրքիայի և Հունաստանի կողմից Միջերկրական ծովի արևելյան մասում իրենց տարաձայնությունների կարգավորման կարևորությունը», - ավելացրել է Դիրը:
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters...
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում՝Հունվարի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զ...
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի Մանիսա նահանգում հունվարի 28–ին՝ տեղի ժամանակով 14։26–ին, 4,8 մ...
«Սատկի՛ր, հայի՛ վիժվածք»․ թուրքը ռասիստական գրությունն օգտագործել է ապաստան ստանալու համար
Թուրքիայի Թունջելի նահանգի Փերթեք շրջանում միայնակ ապրող 66-ամյա մի կնոջ՝ Քումրու Աքքայայի տան դռան վրա անհայտ անձը օրեր...