Հասարակություն

Փաշինյանն Արցախի Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը

Փաշինյանն Արցախի Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարնե�…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։

32 սպաների բնակարանների բանալիները նրանց է հանձնել Դավիթ Տոնոյանը։

 

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սահակյանը շրջել են բնակարաններով, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Վարչապետը շնորհավորել է բնակարանամուտ տոնած սպաներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով բարեկեցություն և առողջություն։ Նիկոլ Փաշինյանը նշել է, ոը Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250