Այսօր բանակի տղայի` Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
Այսօր` հունվարի 28-ն է: Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը: Հունվարի 28-ը ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է: «Մամ, ես բանակի տղան եմ»: Այսպես էր միշտ Արմենակն ասում մորը` տիկին Համեստին: Բանակի տղան զոհվեց հենց բանակի ու հայրենիքի համար: Մայրը մինչ օրս չի հաշտվում որդու կորստի հետ, սակայն գիտակցումը, որ զավակը զոհվեցի հայրենիքը պաշտպանելիս, թեթևացնում է վիշտը:
Տիկին Համեստն ասում է` շատ էր սիրում բանակը, զինվորին: Թույլ չէր տալիս իր զինվորներին նեղացնել: Մինչև այսօր էլ սիրով են հիշում Ուրֆանյանին ու իր կատարած աշխատանքը: Եռաբլուրում հանգչող հերոսը մորը թողեց արցունքն աչքերին, սակայն հպարտությամբ և փառքով, քանզի նրանց շնորհիվ է այսօր Հայաստանի ու Արցախի սահմանները անխախտ:
Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ապրիլի 2-ի գիշերը ենթարկվում էր ինտենսիվ հրետակոծության. հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ:
Այս դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքները կասեցվում են հենց 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ: Շատերը նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»: Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։
Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին, Երևանում: Զբաղվել է թեյքվանդոյով (եռակի չեմպիոն), սամբոյով և ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետևակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: 26 տարեկանում Ուրֆանյանը կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատար՝ առաջնագծում:
2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։
Քրիստինա Աղալարյան
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, գրել է. ...