Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) տվյալներ է հրապարակել ավերիչ երկրաշարժի վերաբերյալ:
Ըստ վերոհիշյալ վարչության տեղեկության՝ երկրաշարժի հետևանքով զեհերի թիվը հասել է 39-ի, որից 35-ը Խարբերդում և 4-ը Մալաթիայում, իսկ վիրավորների թիվը 1607-ն է, որից 1516-ն արդեն հիվանդանոցից դուրս են գրվել, հայտնում է ermenihaber-ը։
Նշվում է, որ փրկարարական աշխատանքների շնորհիվ առայժմ հնարավոր է եղել փլատակների տակ մնացած քաղաքացիներից 45-ի կյանք փրկել:
Հիշեցնենք, որ Էլազըղ նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Փլուզումներ են եղել Էլազըղից մինչև Մալաթիա։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...