Պատահարներ
Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի
WRed
Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենքեր են ավերվել։ Դրանց փոխարեն կկառուցվի 2000 նոր բնակարան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը: Վերջինս նշել է, որ հողային աշխատանքներն արդեն սկսվել են, հայտնում է ermenihaber-ը։
Հիշեցնենք, որ Էլազըղ նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը,, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել է 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Փլուզումներ են եղել Էլազըղից մինչև Մալաթիա։ Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
WRed
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
WRed
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
WRed