Մենք անարյուն հանգուցալուծման ականատես եղանք. Սարգսյանը` «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի մասին
Այսօր Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողությունից առաջ, լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը անդրադարձավ «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպին։
Սարգսյանը նշեց, որ նախաքննական տվյաներին մանրամասն տեղյակ չէ․ «Կարող եմ ասել, որ այդ պահին դրված ամենակարևոր խնդիրը լուծվեց․ մենք անարյուն հանգուցալուծման ականատես եղանք»։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը այլ մանրամասներ չհայտնեց, սակայն կրկին նշեց, որ նրանց թիվ մեկ խնդիրն առանց զոհերի այդ մարդուն տարածքից դուրս բերելն էր, որը ստացվեց։
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ էր արձակել: Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ, բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...