Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քաղաքապետարանն այսպիսի շինթույլտվություն տալու իրավունք չուներ․ Խաժակյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քաղաքապետարանն այսպիսի շինթույլտվություն տալու իրավունք չուներ․ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շինթույլտվությունների ոլորտի խնդիրները հասնում են բակեր և վնասում մարդկանց օրինական շահերը:Նկարում կարող…

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Շինթույլտվությունների ոլորտի խնդիրները հասնում են բակեր և վնասում մարդկանց օրինական շահերը:
Նկարում կարող եք տեսնել Հանրապետություն 58 շենքի բակում մի շինարարական աշխատանք, որն սկսվել է Մարությանի կողմից տրված շինթույլտվությամբ և բակային տարածքի հաշվին. խանգարելով բնակիչների ելումուտը իրականացվել են փորման աշխատանքներ: Առանց բնակիչների համաձայնությունը ստանալու քաղաքապետարանը թույլատրել է ձևափոխել շենքի ընդհանուր բաժնային սեփականությունը անտեսելով մի շարք անվտանգային խնդիրներ:

Բնակիչների ջանքերով շինարարությունը դե յուրե կասեցվել է դատարանի որոշմամբ:
Հիմա էլ պարզվում է, որ քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ, քողարված ձևով աշխատանքներ այնուամենայնիվ կատարվել, են և դատարանի որոշման պահին եղած վիճակից շինարարությունը առաջ է անցել:

Ակնկալում եմ համապատասխան ստորաբաժանումների արձագանքը պատշաճ վարչարարության իրականացման ակնկալիքով:

ԶԼՄներին տեղեկացնում եմ, որ բնակիչները պատրաստակամ են իրենց խնդրի մանրամասները ներկայացնելու և հիմնավորելու, որ քաղաքապետարանը այդպիսի շինթույլտվություն տալու իրավունք չուներ: Պատրաստ եմ տրամադրել բնակիչների կոնտակտային տվյալները:

Նկարներում կարող եք տեսնել բակային ընդհանուր տարածքի փորման աշխատանքները, ինչը էապես խոչընդոտում է հարակից մուտքերի բնակիչների անցուդարձը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250