«Էրեբունի պլազա» հրացանով մուտք գործած երիտասարդը կկալանավորվի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 26-ին բավարարել է «Էրեբունի պլազա» հյուրանոցում օրերս կրակոցներ արձակելու համար ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այդ մասին հայտնում է ՔԿ-ն։
Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ էին հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ էր ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբերը։ Կրակոցներ արձակածին վնասազերծել էին ժամը 16։00-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակողն Արտաշատի բնակիչ, 32-ամյա Արթուր Թորոսյանն է։
Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել երեք հոդվածներով՝ զենքի գործադրմամբ և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ փոխադրելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...