Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 27-ին ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին: Աս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ ժամանակահատվածում կատարված աշխտանքները, քննարկվել ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզասի ազգային գվարդիայի հետ իրականացվող ծրագրերի ներկա վիճակը և ապագա նախագծերը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ 17 տարվա համագործակցության ընթացքում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև իրականացվել և շարունակում են իրականացվել բազմաթիվ ծրագրեր խաղաղապահության, ռազմական բժշկության, անձանակազմի մարտավարական պատրաստության և այլ բնագավառներում, որոնք համընկնում են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության նպատակներին:
Գեներալ-մայոր Լի Թաֆանելին հավաստիացրել է, որ Կանզասի նահանգը, որպես նահանգային գործընկերության ծրագրով Հայաստանի գործընկեր, կշարունակի կանոնավոր զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Գեներալ-մայորը նշել է, որ Ազգային գվարդիայի և ՀՀ զինված ուժերի միջև արդեն ավանդական դարձած համագործակցությունից բացի, դինամիկ զարգացում է ապրում նաև համագործակցությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ, ավելացրել, որ նահանգային գործընկերության ծրագիրը հնարավորություն է ընձեռում համագործակցել նաև կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում, և Կանզաս նահանգը պատրաստ է այդ ուղղություններով նույնպես համագործակցել Հայաստանի հետ:
Դեսպան Թրեյսին և գեներալ-մայոր Թաֆանելին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված «Միացյալ նահանգների Զինված ուժերը 1919-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» ցուցահանդեսին:
Հունվարի 28-ին Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը կմասնակցի Հայոց բանակի օրվան նվիրված պաշտոնական միջոցառումներին:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, գրել է. ...