Չթույլատրվող տեղով անցնող հետիոտները վրաերթ-վթարի պատճառ են դարձել
Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արսեն Ս.-ի վարած KIA Rio մակնիշի 10 VX 707 համարանիշի և 53-ամյա Բագրատ Հ.-ի վարած Opel Zafira մակնիշի 36 PO 689 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ի բախումից հետո KIA-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, ովքեր մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ KIA-ն, երբ նկատել է, որ 2 հետիոտներ փողոցն անցնում են, կանգնել է, որպեսզի նրանք անցնեն, ովքեր փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով, մինչդեռ 2 մետր այն կողմ գետնանցումն էր, և այդ ժամանակ Opel-ը բախվել է KIA-ին:
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...