«Հրապարակ». «Հին Երևան» ծրագրով կզբաղվի Արթուր Մեսչյանի ընկերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թերթի տեղեկություններով, Երեւանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երեւան» պրոյեկտով։ «Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող հին քաղաքի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, ի դեպ, Արթուր Մեսչյանի ընկերն է, հանգուցյալ Ժոկոյի` Գեւորգ Վարդանյանի (որի աղջիկներից մեկը պատգամավոր է, մյուսը՝ ավագանու անդամ` հայտնի «ականջ ծամողը») եղբայրն է։
Ճիշտ է, շինարարությունը սկսվել է Տարոնի ժամանակ, սակայն այն ժամանակ շինթույլտվությունը տրվել էր «մինուս մեկ»` ստորգետնյա աշխատանքների համար։ Հեղափոխությունից հետո կառուցապատումը շարունակվեց առանց շինթույլտվության, քաղաքաշինական նորմերի ոտնահարմամբ՝ կառուցվեց «մինուս 3» եւ «պլյուս 6»` 3 նկուղային հարկ, 6 վերգետնյա, եւ դա այն դեպքում, երբ առկա է կառավարության որոշում, որը թույլ է տալիս «Հին Երեւանի» դեպքում կառուցել վերեւում՝ 3, նկուղում` 2 հարկ։
Եթե հարցը գնար շինթույլտվության, քաղաքապետը չէր կարողանալու թույլտվության տալ` կառավարության որոշման պատճառով, ուստի հորդորել էին կառուցապատողին` կառուցի, հետո կգաս, ինքնակամով կօրինականացնենք»:
Մենք հարցում արեցինք քաղաքապետարան, եւ մեզ պատասխանեցին․ «Հին Երեւան թաղամասի քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ կառավարության 2014 թ․ նոյեմբերի 6-ի N1227-Ա որոշման հիմքով», ինչը հաստատում է վերը նշվածը` 6 հարկանի շենքեր կառուցելու թույլտվություն չկա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը. ՍԱՏՄ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...