Բժիշկները պայքարում են զինծառայողի կյանքի համար. արդյո՞ք միջանձնային վեճի պատճառով է եղել. Դավիթ Տոնոյանի պատասխանը
Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. «Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը»։ Նախարարը նշել է, որ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։ Նա հայտնել է, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև է։ Հարցին, թե վիրավորումը միջանձնային վեճի պատճառո՞վ է եղել, Տոնոյանը պատասխանել է, որ նախաքննության արդյունքում պարզ կլինի. հիմա որևէ բան ասել չի ցանկանում։
«Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»,- ասել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...