Աննախադեպ քանակի զենք-զինամթերք. Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկելով Հայաստանի մասին 100 փաստերը հայտարարել է.
«Զինված ուժերը համալրվել է հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով, իրականացվել են սպառազինության նմուշի փորձկարկումներ: Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կա´մ 2019 թվականի արտադրության է, կա´մ ընդհանրապես չօգտագործված, այսինքն՝ գործարանային:
2020 թվականի բյուջեում ՊՆ-ին հատկացվել է 307 մլրդ դրամ, որը 2018 թվականի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 մլրդ դրամով, իսկ 2017-ի համեմատ ավել է մոտ 4.5 տոկոսով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը ձեռք է բերել տեսանելի ժամակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք` «Սու-30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՕՌ-Մ2 ԿՄ» և «Օսա-ԱԿ» ՀՕՊ համալիրներ»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...