ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա հիմնական սադրանք էր, որը երկու կողմից էլ՝ և «Իմ քայլի» և ԲՀԿ-ի կողմից պոռթկումներ եղան. Ծառուկյան
Ազգային ժողովում տեղի ունեցածը սադրանք էր, որին հետևց պոռթկում: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀԲԿ-ականների մասնակցությամբ միջադեպին ու քաշքշուկին:
«Տեսնելով պոռթկումը, սադրանքը Ազգային ժողովում, դա հաճելի չէ, ցանկալի չէ, որ խորհրդարանում նման տվյալ, ասենք թե, ինչ-որ բաներ առաջանան, երեւույթներ լինեն»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավորները ասել են, որ սեռական բնույթի վիրավորանք է հնչել ԲՀԿ-ական պատգամավորների կողմից, Ծառուկյանը նշեց. «Ես ձեր հարցին պատասխանեցի եւ ասում եմ՝ սա հիմնական սադրանք էր, որը երկու կողմից էլ՝ եւ «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի կողմից պոռթկումներ եղան, պետք է չլիներ: Բայց մարդիկ, ասենք թե, էսօր ռոբոտներ չեն, որը լիարժեք այդ սադրանքից հետո առաջացան պոռթկումներ երկու կողմից էլ:Մենք նախօրոք զգացինք այդ, պետք է այնպես անենք, որ չլինի»,-ասաց Ծառուկյանը:
Տեսանյութը NEWS.am -ի.
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Նոր Հայաստանի մասին 100 նոր փաստ. Կապանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է լրագրողների հետ հանդիպումը: «Կապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. հարուցվել է քրգործ
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Այն օրինական, պարգևատրման կարգով ստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ձնագնդով խփեց լրագրողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացե՛ք գտեք. Ռազմիկ Աբրահամյանը` երեխաներին կորցրած մայրերին
Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին ծննդատանը երրորդ երեխային ծն...