ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք
Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց հունվարի 22-ին՝ Շիրակի մարզում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Կումայրիի, Մուշի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Անիի բաժիններ բերման են ենթարկել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։
Հայտնաբերվել են դանակներ, թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, հոգեներգործուն դեղահաբեր և այլն։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հատուկ միջոցառման ընթացքում բավահայտվել է անձնական ունեցվածքի գողության դեպք, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում էլ արձանագրվել է ապօրինի պահվող ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։
Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՀՐԱՏԱՊ․ EXCLUSIVE. ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅԻ ՆԵՐՍԻՑ․ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
Auroranews-ը ներկայացնում է առաջին կադրերը Էրեբունի պլազայի ներսից։ Կադրերում երևում է, թե ավտոմատավորը ինչպես է զենքը վ...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ էրեբունի պլազայում
Էրեբունի Պլազայից քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել, ոստիկանները շրջափակել են շենքը: Ինչպես հայտնում է H...