ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականները պատվաստանյութ են ստեղծում կորոնավիրուսի դեմ
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու ուղղությամբ աշխատանքներ են կատարում ամերիկացի և չինացի գիտնականները: Այդ մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Ինչպես հայտնում է գործակալությունը, պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատում են Տեխասի Հյուսթոն քաղաքի Բեյլորի բժշկական քոլեջը, Տեխասի համալսարանի բժշկական ամբիոնը, Նյու Յորքի արյան փոխներարկման կենտրոնն ու Շանհայի Ֆուդան համալսարանի վիրուսաբանության կենտրոնը:
«Սա հիանալի համագործակցություն է: Այդուհանդերձ, պատվաստանյութի մշակումը արագ գործընթաց չէ, և պարզ չէ` մենք կունենա՞նք արդյոք գործածության համար պատրաստի պատվաստանյութ մինչև այս համաճարակի ավարտը», – գործակալությունը մեջբերել է Բեյլորի քոլեջի տրոպիկական բժշկության ազգային դպրոցի դեկան Փիթեր Հոթեզի խոսքերը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինացի բուժքույրը պատմել է Չինաստանում կորոնավիրուսով 90 000 վարակված մարդկանց մասին
Չինացի բուժքույրը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 90 000 մարդ, ինչը մի քանի անգամ գերազանցում է կառա...
36 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Եղվարդի խճ. 15 հասցեում շինարարական կազմակե...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հունվարի 24-ին ցերեկը հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին հա...