7 տարի պատգամավոր եք եղել, սակայն ոչ լեգիտիմ խորհրդարանում․ Կարապետյանը` Մարուքյանին
Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների անդամների միջև լարվածությունը չի թուլանում։
Իշխող խմբակցությունցից Մարիա Կարապետյանը ԱԺ-ում, դիմելով ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ասաց․
«Դուք ասում եք, որ ԱԺ նախագահը նոր է իմացել, որ սանկցիաներ կիրառելու իրավունք ունի։ Իսկ ինձ թվում է՝ պարզապես այսքան ժամանակ համբերատար սպասել է։ Դուք 7 տարի պատգամավոր եք, է՛լ սեղաններին եք խփել, էլ՛ տեղից եք միջամտել, գոռացել եք, և այդ սանկցիաներից որևէ մեկը Ձեր նկատմամբ չի կիրառվել։ Այո՛, Դուք 7 տարի պատգամավոր եք եղել, սակայն ոչ լեգիտիմ խորհրդարանում։ Ձեր նկատմամբ սանկցիա չի կիրառվել ոչ թե նրա համար, որ ԱԺ ՀՀԿ-ական նախագահները ավելի ժողովրդավար և մեծահոգի էին, այլ քանի որ նրանք ներքուստ գիտեին, որ այդ լեգիտումությունը չունեին»,- ասաց Մարիա Կարապետյանը՝ ընդգծելով, որ սեղաններին արդարացի պատճառով են հարվածել, տեղից միջամտել։
Մարիա Կարապետյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությանից արձագանքեց Գևորգ Գորգիսյանը՝ ընդգծելով, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Իմ քայլի» պատգամավորների պաշտպանության կարիքը չունի։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...