ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնն անվտանգության ծառայության հրեա աշխատակցին արգելել է եկեղեցի մտնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երուսաղեմում գտնվելու ժամանակ կշտամբել է Անվտանգության ծառայության հրեա աշխատակցին, որը փորձել է Ֆրանսիային պատկանող եկեղեցի մտնել։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ դուք արեցիք, դուրս եկե՛ք։ Դուք մեծ աշխատանք եք կատարում քաղաքում, ես գնահատում եմ դա: Խնդրում եմ հարգե՛ք կանոնները, ինչպես եղել է դարեր շարունակ, կանոններն ինձ հետ չեն փոխվի: Խնդրում եմ, հարգե՛ք կանոնները»,- ասել է Մակրոնը և անվտանգության աշխատակցին մատով ցույց տվել ելքը:
Միջազգային լրատվականները հիշեցնում ենք, որ Հոլոքոստի թեմայով միջոցառմանը մասնակցելուց առաջ, Մակրոնը զբոսնել է Երուսաղեմով և կանգ է առել՝ ցանկանալով այցելել Սուրբ Աննայի եկեղեցի, որը 1856թ. Նապոլեոն Բոնապարտին է նվիրել օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդը: Երուսաղեմի հին հատվածում գտնվող եկեղեցին համարվում է ֆրանսիական տարածք, ինչը ենթադրում է, որ Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչներն այնտեղ մուտք գործելու իրավունք չունեն:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Նոր Հայաստանի մասին 100 նոր փաստ. Կապանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է լրագրողների հետ հանդիպումը: «Կապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. հարուցվել է քրգործ
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Այն օրինական, պարգևատրման կարգով ստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացե՛ք գտեք. Ռազմիկ Աբրահամյանը` երեխաներին կորցրած մայրերին
Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին ծննդատանը երրորդ երեխային ծն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ձնագնդով խփեց լրագրողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա...