Իր համար նորմալ է Աժ-ում հայհոյանքը. Դանիելյանը՝ Մարուքյանի մասին
«Միգուցե իրենց համար բացառիկ չէր դա, բայց այս դահլիճում առաջին անգամ օգտագործվել է հայհոյանք, ֆիզիկական սպառնալիք: Եթե անգամ էդ օրվա տեսանյութերն ու ֆոտոները նայեք, կտեսնեք, որ հենց էդ նույն մարդու համար նորմալ ա եղել, հրճվել ա, կողքից հրճվելով հետևել ա, բայց դա անհրաժեշտ է եղել նիստերի դահլիճում բնականոն աշխատանքը շարունակելու համար»,- հունվարի 23-ին, ԱԺ-ում անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն արտահայտությանը, որ «սանկցիա բացառիկ դեպքերում են կիրառում», ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:
Նա տեղեկացրեց, որ առնվազն հաջորդ նիստի ընթացքում չի արձագանքելու ընդդիմությանը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում տեղի ունեցող բանավեճերին ու վիճաբանությանը, նշեց, որ իր համար ամենաանընդունելին այն է, որ հերթական անգամ փորձ է արվում ԱԺ և ԱԺ նախագահի հեղինակությունը սասանել:
«Ես հենց հիմա հրապարակային առաջարկում եմ, կարող է լինել ԱԺ-ի ներսում կամ դրսից կառույց, թող վերցնեն ու հետևեն, թե ինչպես են ԱԺ նախագահն ու մնացած վարողները վարում, ում են ավելի շատ ձայն տալիս, ում ժամանակը չեն ընդհատում ամբողջ գործունեության ընթացքում»,- ասաց Համազասպ Դանիելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...