Չօգտագործվող հողերի մասին որոշում ենք կայացրել. Նիկոլ Փաշինյան

Ներքին որոշումը մենք արդեն կայացրել ենք՝ կապված չօգտագործվող հողերի հետ, դրանք վարձակալության վերցնելու և այլ մեխանզիմների հետ և արդեն հստակ այդ գաղափարները իրակագործելու ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում, կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր խնդիր ունենք և հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային և այդ հողերի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, խնդրենք, համոզենք, որ վարձակալության տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են մշակել: Հիմա մենք մտածում ենք այսպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի և հողի կատեգորիաների սահմանենք հողի վարձակալության պետական գին, ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հող երկար ժամանակ չի օգտագործվում և այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում է և այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում չէ, մենք օրենքի ուժով այդ հողը վերցնենք մարդուց վարձակալության համար, իրեն վճարենք վարձակալության վճար և պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել, այսինքն սրա արդյունքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ այդ ընթացքում սեփականատիրոջը վճարելով որոշակի վարձակալության վճար», - ասաց վարչապետը:

Վարչապետն այս հարցում կարևորեց հանրության հետ մշտական երկխոսությունը:

«Ես կարծում եմ, որ այս պրոցեսները արվեն 100 տոկոս թափանցիկ, երբ փակ քննարկումների արդյունքում 0 պայմանական տեղեկացվածությունից հասնում ենք 100 տոկոս տեղեկացվածությանը և այդ քննարկումներով կիվսում ենք հանրության հետ, առաջին ռեակցիան սուր է լինում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սա տասնյակ հազարավոր մարդկանց շահերի հետ է կապված և պետք է կոմպրոմիս գտնեն, բայց նաև պետք է հասկանան, որ դժվար լուծումների անհրաժեշտություն ունենալու են:

Պատահարներ