ԱԺ դահլիճում կոռեկտություն դրսևորեք, եթե վիճաբանություն պետք է լինի` վիճենք, պրոբլեմ չկա. Միքայելյան
Ես այս ամբիոնից մեկ անգամ ելույթ եմ ունեցել և ասել եմ՝ կոռետկության սահմաններում մնացեք: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի ամբողջ քվեարկությունն անցել է փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների և կոռեկտության սահմաններում մնալու կոչերի ներքո:
Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ ընդդիմություն, չի նշանակում իշխանությանը քննադատել կամ բարձր խոսել, իրար վիրավորել, դիվիդենտներ շահել ժողովրդի մոտ: «Եկեք իրար հարգենք»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին, թե իշխանությունը մոլորված է, եթե կարծում է կարող է դասեր տալ ընդդիմությանը՝ Միքայելյանն ասաց. «Տիկին Սամսոնյան, ես կայքնում մոլորված չեմ եղել: Եթե խոսում եք, ասում եք մոլորվածության մասին, նշեք անունը, անունով ասեք, թե ես կայնքիս մեջ մոլորված չեմ եղել բոլոր պայմաններում, որտեղ էլ եղել եմ»:
Նա բոլոր խմբակցություններից խնդրեց ԱԺ նիստն ուրիշ բաների չվերածել: «ԱԺ նիստ է, եկեք այս շրջանակներում խոսենք, թե չէ եթե վիճաբանություն է, պետք լինի գնանք վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա: Չի կարելի այս դահլիճում նման բաներ անել, ժողովրդին ցույց տալ, թե ով է ավելի համարձակ»,- ասաց նա և վերջում ռուսերենով շնորհակալություն ասաց:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...