Ասել եմ՝ ծիտիկներին շան տեղ պետք չէ դնել․ Ալեն Սիմոնյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն տեսակետին, թե ֆեյսբուքյան իր էջում իր կողմից կատարված մեկնաբանությունը պետք է քննի Էթիկայի հանձնաժողովը, ասաց․ «Ես նման բան Արզումանյանի հասցեին չեմ գրել, ես նրան պատասխանել եմ՝ դուք-ով։ Հետագայում, որ խոսքը գնացել է ծիտիկների մասին, ասել եմ՝ ծիտիկներին շան տեղ պետք չէ դնել։ Եթե մարդիկ կան, որ ծիտիկների հետ կապված ուզում են դիմել էթիկայի հանձնաժողով, որ ծիտիկներին ասել եմ՝ շան տեղ չդնել, դեմ չեմ, թող դիմեն, կարող են նաեւ ՄԱԿ-ին դիմել»։
Անդրադառնալով դիտարմանը, որ վերջին շրջանում ԱԺ-ում քննարկումներն անցնում են անձնական դաշտ՝ Սիմոնյանը նշեց, որ կառուցողական չեն և ընդդիմությունն ասելիք չունի․ «Քիչ առաջ ընդդիմության ներկայացուցչներից մեկն ասաց, որ մարդիկ անմեղսունակ են․ հիմա դա անձնական դաշտ անցնել է համարվու՞մ, ուստի պետք է օբյեկտիվ լինենք և ասենք, որ ընդդիմությունն իր բերած յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն՝ մեզ անձնական մեղադրանքներ հասցնելով է փորձում արդարացնել»։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...