Քաղաքական գրառումներ արած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության սերժանտը, որը քաղաքական գրառում էր արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում են ոստիկանությունից։ Կարգապահական տույժի ենթարկված ոստիկանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրառում էր արել․ «Հաջորդը քեզ են խփելու»: Ըստ մամում շրջանառվող տեղեկության՝ նա քաղաքական գրառումներ էլ էր արել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, գրելով. «Մի՛ վախեցեք մարդու դատաստանից, վախեցե՛ք Աստծո դատաստանից»:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...