Փաշինյանը՝ Կուտոյանի մահվան մասին
Այսօր Կառավարություն-Աժ հարցուպատասխանի ժամանակ իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ԱԱԾ Նախկին տնօրեն Գեորոգի Կուտոյանի մահվան վերաբերյալ նրա ունեցած դիրքորշման մասին։
Վարչապետը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ դեպքը շատ ցավալի է և հանգամանքները ամբողջական բացահայտման համար շահագրգիռ կլինեն նրա ընտանիքի անդամները և պետք է լիարժեք համագործակցեն նախաքննական մարմինների հետ։
«Ասել եմ, և էլի եմ ասում, երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոոր լծակները կօգտագործի, որ այս գործը մինչև վերջին դետալը բացահայտվի։ Նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացրել, որ կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Կուտոյանի մահվան կապակացությամբ։ Վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբը իր ներկայությամբ պատվել է Կուտոյանի հոգեհանգիստի, հուղարկավորության արարողությունը։ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը, ողջ անձնակազամը, ԱԱԽ քարտուղարը որպես վարչապետի ներկայացուցիչ։ Իսկ ինչ պետք է աներ, ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ասել եմ, ցավակցություն եմ հայտնել, իսկ ուրիշ ինչ պիտի աներ կառավորությունը։ Իսկ ինչու այդ նույն մարդիկ հարցը չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ էր կապված դեպք եղել։ Ինչ, վերաբերմունքի տարբերություններ ունենք»,-ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...