Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի հայազգի նոր նախարարի հետ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ նախարարի հետ Վարդինե Օհանյանի հետ։ Հայրապետյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ նախարար Վարդինե Օհանյանի հետ: Զրույցի ընթացքում հաջողություն մաղթեցի հայազգի նախարարին՝ վերոնշյալ ոլորտներում համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:
Ի դեպ, Վարդինե Օհանյանը Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին հայ կին նախարարն է․ նա առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից: Մինչ այս Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Հավելեմ, որ այսօր հեռախոսազրույց եմ ունեցել նաև Լիբանանի սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Ռիչարդ Կույումջյանի հետ և շնորհակալություն հայտնել իր պաշտոնավարման ընթացքում հայ-լիբանանյան գործընկերության խթանման գործում ունեցած ներդրումի համար: Ավելի ուշ նախատեսում եմ կապ հաստատել նաև Լիբանանի զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանի հետ»,- գրել է Մխիթար Հայրապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...