«Լուսավոր Հայաստանի» շոուն չստացվեց. պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Լուսավոր Հայաստան»-ի ՇՈՈՒՆ չստացվեց. համառոտ ներկայացնեմ ՇՈՈՒ-ի սցենարը...
«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանն ու Դավիթ Խաժակյանը դեռ դեկտեմբերին հայտարարեցին, որ կասկածներ ունեն, թե Երևանի քաղաքապետարանին աղբատար ավտոմեքենաների նվիրատվության գործընթացում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, և ավելին, որ մեքենաների փոխարեն քաղաքապետարանում փողն են վերցրել։
Այնուհետև, քաղաքապետարանը պահանջեց կամ ներկայացնել փաստեր կամ հերքել տեղեկատվությունը, քանի որ այն ոտքից գլուխ կեղծ է։
Մինչ օրս որևէ փաստ չի ներկայացվել, հերքում չի տարածվել։
Ավելին՝ հունվարի 21-ին ՀՀ դատախազությունը հայտարարություն է տարածում այն մասին, որ Երևանին նվիրաբերություններ կատարելը ՔՕ օրենքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում։
Այսինքն` «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչների տարածած տեղեկատվությունը ոչ միայն չհաստատվեց, այլև հերքվեց ՀՀ դատախազության կողմից։
Բայց սա չի խանգարում նրանց ԱԺ բերել այս փաստերն ստուգելու համար Քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Ստուգելու համար փաստեր, որոնք հենց իրենք են դաշտ նետել՝ ունենալով 0 ապացույց։
Ի՞նչ է սա, եթե ոչ ՇՈՈՒ կազմակերպելու փորձ։ Էլ չեմ խոսում իրավական կողմերի մասին, էլ չեմ խոսում նրա մասին, որ տվյալ քննիչ հանձնաժողովը պետք է գլխավորեր մի մարդ, ով իր ելույթում դեռ ոչինչ չքննած հասցրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությանն անվանել անկարող, իսկ նվիրատվություն ստացողներին` կոռուպցիոներ։
Կարճ ասած` մեր խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սցենարական տաղանդով միմյանց ոչնչով չեն զիջում:
Հ․ Գ․ Այնուամենայնիվ, այսքանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որ պատրաստ է ավագանու լիազորությունների շրջանակում ստեղծել նման քննիչ հանձնաժողով։
Իմ գնահատմամբ քննիչ հանձնաժողով ստեղծելու որևէ հիմք չկա։ Շոուն չստացվեց, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց բեմադրությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...